ՆԱՍԱ–ն փորձարկել է դեպի Լուսին թռիչքի համար նախատեսված հրթիռի շարժիչները
ՆԱՍԱ–ն (ԱՄՆ–ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) հաջողությամբ փորձարկել է «Արտեմիս» առաքելության շրջանակում մարդկանց Լուսին հասցնելիք հրթիռի շարժիչները, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Հաջողությամբ փորձարկվել են Boeing Co ընկերության կողմից արտադրված հրթիռային շարժիչները։ Հրթիռը, որը ծառայելու է «Արտեմիս» առաքելությանը, նպատակ ունի ԱՄՆ–ի տիեզերագնացներին մինչև 2024 թվականը վերադարձնել Լուսին՝ ավելի քան կես դար տևած դադարից հետո։
Հրթիռի չորս շարժիչները գործարկվել են ութ րոպե՝ առաջացնելով սպիտակ ծխի ամպեր: ՆԱՍԱ –ն նախատեսում է նոյեմբերին Լուսնի շուրջ պտտվող անօդաչու տիեզերանավ ուղարկել տիեզերք, իսկ տիեզերագնացներին Լուսին ուղարկել մինչև 2024 թվականը:










