Կուբայի արևելքում երկնաքար է ընկել ու պայթել

09:29 • 20.03.21

Կուբացի սեյսմոլոգները կղզու արևելքում  երկնաքարի անկում և դրան հաջորդած պայթյուն են գրանցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով  Cubadebate հրատարակությանը:

«22:06-ին  սեյսմոլոգիական կայանը երկնքում գրանցել է մի քանի լուսային երևույթ: Ինչպես դեպքի վայրում գտնվող մարդիկ են ասել, կարմիր և սպիտակ լույս է երևացել, որին հաջորդել է ուժեղ պայթյուն»,-նշված է հրատարակության կայքում:

Ազգային սեյսմոլոգիական հետազոտության ղեկավար Էնրիկե Արանգո Արիասը հաստատել է, որ երևույթի բնույթը ենթադրաբար ցույց է տալիս, որ դա երկնաքար է:

«Դատելով ցուցիչների տվյալներից՝ դա ցամաքային պայթյուն չէր, բայց քանի որ նման բնութագրերով իրադարձություն էր, մեր սարքավորումները հարվածային ալիք են գրանցել»,-ասել է փորձագետը:

Կուբայի արևելքում երկնաքար է ընկել ու պայթել