«Սոյուզ» հրթիռի արձակումն անորոշ ժամանակով հետաձգվել է

11:56 • 20.03.21

«Բայկոնուր» տիեզերակայանից «Սոյուզ» հրթիռի արձակումը տեխնիկական պատճառներով անհայտ ժամանակով հետաձգվել է, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում տալով «Ռոսկոսմոս»–ի տարածած հաղորդագրությանը։

««Սոյուզ» հրթիռի արձակումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Դրա արձակման մասին լրացուցիչ կհայտարարվի», – ասված է հաղորդագրության մեջ։

Հայտնի է, որ հրթիռը պետք է տիեզերք արձակեր օտարերկրյա արբանյակներ:

«Սոյուզ» հրթիռի արձակումն անորոշ ժամանակով հետաձգվել է