LG-ն դիտարկում է բջջային հեռախոսների արտադրությունից հրաժարվելու հնարավորությունը․ ԶԼՄ-ներ

11:38 • 22.03.21

Հարավկորեական LG Electronics Inc ընկերության ղեկավարությունը դիտարկում է բջջային հեռախոսների արտադրությունից հրաժարվելու հնարավորությունը, գրում է կորեական Donga Ilbo թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թերթը նշում է, որ ընկերությունը ցանկացել է վաճառել այդ բիզնեսը, սակայն հնարավոր գնորդների՝ գերմանական Volkswagen AG-ի և վիետնամական Vingroup JSC-ի հետ բանակցություններն արդյունք չեն տվել։

Այնպես որ, արդեն ապրիլին LG-ն կարող է իր աշխատակիցներին տեղեկացնել հեռախոսների արտադրությունը դադարեցնելու մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ LG-ն հետաձգել էր բոլոր նոր մոդելների թողարկումը, որոնք վաճառքում պետք է հայտնվեին այս տարվա առաջին կիսամյակում։

 

LG-ն դիտարկում է բջջային հեռախոսների արտադրությունից հրաժարվելու հնարավորությունը․ ԶԼՄ-ներ