Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի՝ մորից նորածնին փոխանցման առաջին դեպքը

09:52 • 22.03.21

Ճապոնիայում արձանագրվել է մորից նորածնին կորոնավիրուսի հնարավոր փոխանցման առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին:

Ճապոնիայի մանկաբույժների միության հետազոտողների տվյալներով՝ նորածնի մոտ վիրուսի առկայությունը բացահայտվել է ՊՇՌ թեստի միջոցով, որն արվել է անմիջապես ծնվելուց հետո, սակայն երեխան առողջական խնդիրներ չունի:

Հետազոտության ընթացքում ստացվել են Ճապոնիայի 1124 բուժհաստատությունների տվյալներ, որոնցից 31-ում 2020 թվականի օգոստոսի դրությամբ 52 երեխա է ծնվել կորոնավիրուսով վարակված մայրերից: Նրանցից միայն մեկի մոտ է ՊՇՌ-թեստը դրական արդյունք ունեցել:  

Աղբյուրը նշում է, որ մորից երեխային վիրուսի փոխանցման փոքր տոկոսով դեպքեր են հայտնաբերվել նաև այլ երկրներում:

Ճապոնիայում, ընդհանուր առմամբ, համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 455 000 մարդ, մահացել՝ 8812-ը:

Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի՝ մորից նորածնին փոխանցման առաջին դեպքը