Չինաստանի հարավ-արևմուտքում հնագետները 3000-ամյա ոսկե դիմակ են հայտնաբերել (լուսանկարներ)

16:39 • 23.03.21

Չինաստանի Սիչուան նահանգում հնագիտական պեղումների ժամանակ 3000-ամյա ոսկե դիմակ է հայտնաբերվել, գրում է CNN-ը։

Երկրի մշակութային ժառանգության ազգային վարչության հաղորդմամբ՝ արարողակարգային միջոցառումների ժամանակ օգտագործված դիմակը 84 տոկոսով ոսկուց է և կշռում է գրեթե 227 գրամ։

Դիմակն այն 500 առարկաներից մեկն է, որոնք հայտնաբերվել են Սանսինդույում (Sanxingdui)՝ բրոնզե դարի հնագիտական վայրում՝ զոհաբերությունների համար նախատեսված 6 փոսերում։

Որոշ փորձագետներ կարծում են, որ գտածոները լույս կսփռեն Շու հնագույն պետության վրա։

Ի լրումն ոսկե դիմակի՝ հնագետները հայտնաբերել են նաև բրոնզե իրեր, ոսկե փայլաթիթեղներ և փղոսկրե արտեֆակտներ։

China: 3,000-year-old gold mask sparks online memeA bronze head and mask uncovered from Sanxingdui in 1986, when the first sacrificial pits were found at the site.An archaeologist pictured working at a one of the pits earlier this month.A gold decoration was among more than 500 other items recently unearthed from the site.A bronze item recently unearthed from a sacrificial pit at the Sanxingdui archaeological site.

Չինաստանի հարավ-արևմուտքում հնագետները 3000-ամյա ոսկե դիմակ են հայտնաբերել (լուսանկարներ)