Տիեզերքում չինական արբանյակ է կործանվել

01:11 • 23.03.21

Կործանվել է Չինաստանին պատկանող YUNHAI 1-02 օդերևութաբանական տիեզերական սարքավորումը: Այս մասին հաղորդվում է Известия-ն՝ հղում տալով Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի 18-րդ վերահսկիչ ջոկատի թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությանը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 18-ին՝ համաշխարհային կոորդինացված ժամանակով 07:41-ին:

Ոչնչացման արդյունքում ձևավորվել է 21 բեկոր: Այս պահին բոլոր բեկորների շարժը հետևում են Միացյալ Նահանգների զինվորականները:

Արբանյակի կործանման պատճառները դեռ հայտնի չեն:

Տիեզերական սարքավորումը մշակվել է China Aerospace Science and Technology Group- ի կողմից՝ օվկիանոսները ուսումնասիրելու և բնական աղետները դիտարկելու համար: Այն ուղեծիր էր դուրս եկել ոչ ավելի, քան երկու տարի առաջ:

Տիեզերքում չինական արբանյակ է կործանվել