Կիանու Ռիվզը գլխավոր դերում հանդես կգա սեփական կոմիքսների շարքի էկրանավորման մեջ և կլինի նախագծի գործադիր պրոդյուսերը․ ԶԼՄ-ներ (լուսանկարներ)

11:10 • 24.03.21

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը BRZRKR անվանումով կոմիքսների շարքի էկրանավորման մեջ հանդես կգա ոչ միայն գլխավոր դերով, այլև կլինի նախագծի գործադիր պրոդյուսերը, գրում է Daily Mail-ը։

Հայտնի է, որ նախագիծը կթողարկվի Netflix սթրիմինգային հարթակում։

Պարբերականը նշում է՝  ի սկզբանե նախատեսվում է նկարահանել լիամետրաժ ֆիլմ, այնուհետև այդ պատմության մոտիվներով կնկարահանվի նաև անիմե։

BRZRKR-ը կոմիքսների շարք է, որը գրել են Կիանու Ռիվզը և Մեթ Քինդթը․ այն պատմում է անմահ ռազմիկ Bercerker-ի մասին։ Առաջին մասը թողարկվել է մարտի սկզբին և արդեն վաճառվել է 615 հազար օրինակով։

Նախագծի մյուս մանրամասները, այդ թվում՝ թողարկման ամսաթիվն ու դերասանական կազմը, դեռևս հայտնի չեն։

Creator Keanu: Keanu Reeves is bringing his brand new comic book series Brzrkr to Netflix, with a new film and anime series in the worksCo-wrote: Reeves, 56, co-wrote the comic book series with Matt Kindt, with the first issue of the 12-issue limited series published March 3 by Boom! StudiosBrutally epic: The comic book series is described as a 'brutally epic saga about an immortal warrior's 80,000-year fight through the ages'

Կիանու Ռիվզը գլխավոր դերում հանդես կգա սեփական կոմիքսների շարքի էկրանավորման մեջ և կլինի նախագծի գործադիր պրոդյուսերը․ ԶԼՄ-ներ (լուսանկարներ)