41,7 մլն դոլար․ Ժան Միշել Բասկիայի «Մարտիկ» կտավը դարձել է արևմտյան արվեստի՝ Ասիայում վաճառված ամենաթանկ նմուշը (լուսանկարներ)

10:08 • 24.03.21

Ամերիկացի նկարիչ Ժան Միշել Բասկիայի «Մարտիկ» (Warrior, 1982) կտավը Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել է 41,7 մլն դոլարով, հաղորդում է The Art Newspaper-ը։

Պարբերականը հայտնում է, որ կտավը ներկայում հանդիսանում է արևմտյան արվեստի՝ Ասիայում վաճառված ամենաթանկ նմուշը։

1982 թվականի կտավի վրա պատկերված է մարդամորֆ կերպար՝ սրով և գծանախշերով։ Հեղինակն այս կտավն արել է իր ստեղծագործական գործունեության վաղ շրջանում։ Աճուրդը կազմակերպել է Christie's աճուրդի տունը։

Ժան-Միշելը ծնվել է Բրուքլինում։  Նա Նյու Յորքում նախ հայտնի է դարձել իր գրաֆիտիների շնորհիվ, իսկ 1980-ական թվականներից դարձել է նոր էքսպրեսիոնիզմի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։

Բասկիայի ստեղծագործական գործունեությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք շրջանի. վաղ շրջան՝ (1980-1982 թվականներ) այս ընթացքում նա հաճախ պատկերում էր կմախքներ, ինչով և արտահայտվում էր մահվան հանդեպ նրա արտասովոր հետաքրքրությունը։ Այլ առավել հաճախակի հանդիպող պատկերներ էին ավտոմեքենաները, շենքերը, ոստիկանությունը։ Միջին ժամանակահատվածը ( 1982-1985 թվականները) նշանավորվել է հայիթիական արմատների հանդեպ նրա ունեցած հետաքրքրվածությամբ։ Վերջին շրջանում (1986-1988 թվականներին` մինչև նրա մահը) նա ստեղծում էր բոլորովին այլ, գոյություն չունեցող կերպարներ։

Jean-Michel Basquiat's work exploring systemic racism featured in new  online exhibit2021 Jean Michel Basquiat Warrior,1982 Home Decor Handpainted &HD Print Oil  Painting On Canvas Wall Art Canvas Large Wall Picture 200306 From Wnp9898,  $10.14 | DHgate.Com

41,7 մլն դոլար․ Ժան Միշել Բասկիայի «Մարտիկ» կտավը դարձել է արևմտյան արվեստի՝ Ասիայում վաճառված ամենաթանկ նմուշը (լուսանկարներ)