Թուրքիայում առգրավվել է 2500 տարվա հնություն ունեցող Թորա․ դեպքի առթիվ 5 մարդ բերման է ենթարկվել
Թուրքիայի անվտանգության ուժերը Սամսուն նահանգի հյուսիսում առգևավվել են մոտ 2500 տարվա հնություն ունեցող Թորա (հրեական ավանդական կրոնական օրենքների ամբողջություն), հայտնում է CNN լրատվականի թուրքական ծառայությունը։
Ոստիկանության ուժերը 2500 տարվա վաղեմության Թորան հայտնաբերել են կասկածելի ավտոմեքենայում՝ տոպրակի մեջ փաթաթված։
Միջադեպի առթիվ 5 մարդ բերման է ենթարկվել։
Դեպքը հաջորդել է անցյալ տարի տեղի ունեցած միջադեպին՝ երբ միլիոնավոր դոլարների արժողություն ունեցող եբրայերեն Աստվածաշունչը վաճառքի էր հանվել սև շուկայում։










