Վարակից մինչև արվեստ. արգենտինացի քանդակագործը համավարակի ֆոնին բժշկական թափոններով արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)

16:13 • 30.03.21

Արգենտինացի քանդակագործ Մարսելո Տոլեդոն, որը սովորաբար քանդակներ է ստեղծում և զարդեր պատրաստում, այժմ աշխատում է նոր նյութերով՝ բժշկական թափոններով՝ օգտագործված և վերամշակված դիմակներով, ձեռնոցներով և ներարկիչներով, գրում է Reuters-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, Տոլեդոն, որը զարդեր է պատրաստել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և երգչուհի Մադոննայի համար, ցանկանում է սեպտեմբերին կայանալիք ցուցահանդեսի միջոցով ներկայացնել կորոնավիրուսի ցավալի հետևանքները։

«Ապագայի թանգարանը» ցուցահանդեսում ներկայացվող գործերը Տոլեդոն ստեղծել է հիվանդանոցներից, լաբորատորիաներից և մարդկանցից ստացած թափոնների միջոցով։

«Ես շատ ուրախ եմ ցավը գեղեցկության վերածելու հնարավորության համար, և այս ցուցահանդեսը դրա ապացույցն է»,- հավելել է 45-ամյա Տոլեդոն։

Pain into beauty: Sculptor turns medical waste into artPain into beauty': Argentine sculptor turns pandemic waste into art | The  StarArgentine sculptor turns pandemic waste into art

Վարակից մինչև արվեստ. արգենտինացի քանդակագործը համավարակի ֆոնին բժշկական թափոններով արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)