Դոնի Ռոստով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն կբացվի

21:55 • 03.04.21

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի «Ռուսաստանն իմ պատմությունն է» թանգարանում մուլտիմեդիա ցուցադրություն կբացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հայտնում է ՌԴ-ում Հայերի միութան մամուլի ծառայությունը, ցուցադրությունը կգործի ապրիլի 11-25-ը: Այն կազմակերպվել է Ռոստովի հայ երիտասարդական միության ջանքերով:

Ինչպես նշվում է, ցուցադրության համար ընտրվել է երկրի ամենամեծ ցուցահանդեսային համալիրը:

Դոնի Ռոստով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն կբացվի