«Սա մի փոքր հանդուգն քայլ է». երաժշտության պրոֆեսորն ավարտին է հասցրել Մոցարտի անավարտ ստեղծագործությունները

10:14 • 05.04.21

Երաժշտության պրոֆեսոր Թիմոթի Ջոնսը ավարտին է հասցրել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անավարտ աշխատանքները, գրում է CBC-ն:

Նշվում է՝ հայտնի կոմպոզիտորի աշխատանքներն ավարտին հասցնելու գաղափարը պրոֆեսորի մոտ առաջացել է Մոցարտի երաժշտական ոճի մասին գիրք գրելու ընթացքում: Արդյունքում, պրոֆեսորը թողարկել է ալբոմ, որն ընդրկում է յոթ լրացված ստեղծագործություն:

Պրոֆեսորն ալբոմի վրա աշխատել է ավելի քան 10 տարի: Այնուամենայնիվ, Ջոնսը խոստովանել է, որ իր արածը «մի փոքր հանդուգն» քայլ է: 

«Ես չեմ փորձում «կեղծ Մոցարտ» գրել, առավել ևս չեմ փորձում պատվանդանի վրա ինձ նրա կողքին դնել», - շեշտել է նա:

Այժմ տղամարդը նախատեսում է ավարտել գիրքը, որը ստիպված է եղել մի կողմ դնել ալբոմի վրա աշխատելու համար:

Ստեղծագործություններին կարող եք ունկնդրել այստեղ:

«Սա մի փոքր հանդուգն քայլ է». երաժշտության պրոֆեսորն ավարտին է հասցրել Մոցարտի անավարտ ստեղծագործությունները