«Օսկար»-ի պրոդյուսերները դիմել են առաջնակարգ դերասանների օգնությանը` սպասվելիք շոուն առավել հետաքրքիր դարձնելու համար (լուսանկարներ)

14:01 • 13.04.21

Այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխությունը ավելի շատ նման է լինելու ոչ թե հեռուստատեսային շոուի, այլ կինոնկարի, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ պրոդյուսերները դիմել են առաջնակարգ դերասաններին՝  մրցանակաբաշխությանն առավել հետաքրքրություն հաղորդելու նպատակով։

Առաջնակարգ դերասանների ցանկում են Հարիսոն Ֆորդը, Բրեդ Փիթը, Հոլի Բերին և Ռիզ Ուիզերսփունը։ Նրանց են միանալու նաև Դոն Չիդըլը, Ռենե Զելվեգերը, Ռեջինա Քինգը և այլոք, ինչպես նաև լավագույն ռեժիսոր մրցանակի տիտղոսակիր Բոն Ջուն Հոն։

Երկու ամիս հետաձգվելուց հետո «Օսկար» մրցանակաբաշխության 2021 թվականի շոուն կայանալու է Լոս Անջելեսում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, «Օսկար» մրցանակաբաշխության պրոդյուսերներն աշխատում են միջոցառման վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ, որը վերջին տարիներին և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ ընկել է։

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում հայտնի կդառնան «Օսկար» մրցանակակիրների անունները:

He has an Oscar already: Pitt, seen in 2020, received the gold for his work in Once Upon A Time... In HollywoodAnother Golden Guy: Harrison Ford has agreed to present; seen here in February 2020She has gold at home too: Witherspoon, seen in 2018, took home the statuette for starring as Johnny Cash's wife in Walk The Line in 2005Glam goddess will be there: Halle Berry is also set to show up to the Oscars; she won for Monter's Ball and was the first black actress to get the Best Actress awardShe will bring in the young crows: Spider-Man and Euphoria star has also been asked to be a presenter at the Academy AwardsBig names will be brought in: Top row from left, Angela Bassett, Halle Berry, Bong Joon Ho, Don Cheadle and Bryan Cranston, second row from left, Laura Dern, Harrison Ford, Regina King, Marlee Matlin and Rita Moreno, and bottom row from left, Joaquin Phoenix, Brad Pitt, Reese Witherspoon, Renee Zellweger and Zendaya

«Օսկար»-ի պրոդյուսերները դիմել են առաջնակարգ դերասանների օգնությանը` սպասվելիք շոուն առավել հետաքրքիր դարձնելու համար (լուսանկարներ)