Նոր Զելանդիան «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումների համար Amazon-ին 116 մլն դոլարի սուբսիդիա կհատկացնի

13:14 • 16.04.21

Նոր Զելանդիան «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումների համար Amazon-ին 116 մլն դոլարի սուբսիդիա կհատկացնի, հաղորդում է Reuters-ը։

Երկրի կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ ի լրումն ավելի վաղ հաստատված 20 տոկոս դրամաշնորհին՝ կավելացվի ևս 5 տոկոսը։

Ըստ հաղորդման՝ Amazon-ը պլանավորում է իր Amazon Prime հոսքային հարթակում հեռարձակվելիք շոուի առաջին եթերաշրջանի նկարահանման համար ծախսել մոտ 465 միլիոն դոլար, որից 116 միլիոն դոլարը կփոխանցի Նոր Զելանդիայի կառավարությունը։

«Amazon-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծվում են բազմաթիվ աշխատատեղեր»,- ասված է տնտեսական և տարածաշրջանային զարգացման նախարար Ստյուարտ Նեշի հայտարարության մեջ:

Նշենք, որ սերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները Օքլենդ քաղաքում սկսվել են դեռևս անցյալ տարի։

 

Նոր Զելանդիան «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումների համար Amazon-ին 116 մլն դոլարի սուբսիդիա կհատկացնի