«Ռամշտայն»-ի մենակատարը նոր տեսահոլովակում թռել է խորհրդային ​​կործանիչով (տեսանյութ)

11:24 • 23.04.21

Գերմանական «Ռամշտայն» խմբի մեներգիչ Թիլ Լինդեմանը թողարկել է «Սիրված քաղաք» երգի տեսահոլովակը, որում նա երգում է ռուսերեն, գրում է lenta.ru-ն, նշելով՝ տեսահոլովակը հրապարակվել է երաժշտի յութուբյան պաշտոնական ալիքում:

Երաժշտական հոլովակում Լինդեմանը խորհրդային կործանիչով թռնում է անտառների վրայով:

Հիշեցնենք՝ «Սիրված քաղաք» երգի բառերը գրել է խորհրդային բանաստեղծ Եվգենի Դոլմատովսկին, իսկ երաժշտության հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նիկիտա Բոգոսլովսկին է:

Երաժշտական ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է Էդուարդ Պենզլինի` 1939 թվականին նկարահանված «Մարտիկներ» ֆիլմում:

«Ռամշտայն»-ի մենակատարը նոր տեսահոլովակում թռել է խորհրդային ​​կործանիչով (տեսանյութ)