Լոս Անջելեսում կայացել է տարվա վատագույն ֆիլմերի մրցանակաբաշխությունը  

00:08 • 25.04.21

Լոս Անջելեսում «Օսկար» մրցանակաբաշխությունից առաջ, ավանդույթի համաձայն, ընտրել են տարված վատագույն ֆիլմերը:

Ինչպես ներկայացնում է Hollywood reporter-ը, «Ոսկե ազնվամորի» մրցանակին «վատագույն ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Բացարձակ ապացույց» վավերագրական ժապավենը 2020 թվականի ընտրությունների ժամանակ Չինաստանի կողմից ենթադրյալ կիբեռհարձակման մասին:

Վատագույն դերասան է ճանաչվել Մայք Լինդելը, որը նկարահանվել է վերոնշյալ ֆիլմում, ինչպես նաև հանդես է եկել որպես պրոդյուսեր:

«Վատագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Քեյթ Հադսոնը, որը հանդես է եկել «Մյուզիքլ» ֆիլմում: Ֆիլմը նկարահանել է երգչուհի Սիան, որն էլ մրցանակի է արժանացել որպես «վատագույն ռեժիսոր»:

Լոս Անջելեսում կայացել է տարվա վատագույն ֆիլմերի մրցանակաբաշխությունը