«Օսկար 2021»-ը հեռուստադիտողների թվով պատմական հակառեկորդ է գրանցել

16:13 • 27.04.21

«Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխության հեռարձակումը կինոմրցանակաբաշխության պատմության մեջ ստացել է ամենացածր վարկանիշը, գրում է Deadline-ը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ 93-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը պատմության մեջ առաջին անգամ դիտել է 10 միլիոնից էլ պակաս ամերիկացի հեռուստադիտող: 

«Արարողությունը ուղիղ հեռարձակմամբ դիտել է ԱՄՆ-ի 9,85 միլիոն բնակիչ: Այս ցուցանիշը 58 տոկոսով ավելի պակաս է, քան 2020-ին: Բացի այդ, 18-ից 49 տարեկան երիտասարդ հեռուսադիտողների քանակը ևս նվազել է: Այս սերնդին պատկանող հեռուստադիտողների թիվը նվազել է 64,2 տոկոսով», - ասվում է զեկույցում:

Փորձագետները նշում են, որ իրավիճակն այնքան էլ անակնկալի չի բերել իրենց: Համեմատելով «Ոսկե գլոբուս», «Էմմի» և «Գրեմմի» մրցանակաբաշխությունների արդյունքները՝ վերլուծաբանները նման հակառեկորդի սպասում էին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, կինոարդյունաբերության մեջ ունեցած ավանդի համար արձանիկների շնորհումը տեղի է ունեցել լույս ապրիլի 26-ի գիշերը:

 

 

«Օսկար 2021»-ը հեռուստադիտողների թվով պատմական հակառեկորդ է գրանցել