«Դիսնեյլենդ»-ը Սպիտակաձյունիկի մասին ներկայացման մեջ համբույրի տեսարանի պատճառով հայտնվել է քննադատությունների թիրախում (լուսանկարներ)

10:26 • 04.05.21

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Անահայմ քաղաքում գտնվող «Դիսնեյլենդ» զվարճանքների թեմատիկ այգին, որը գրեթե մեկ տարի չգործելուց հետո կորոնավիրուսի սահմանափակումների չեղարկումից հետո վերջերս կրկին վերաբացվել է, հայտնվել է քննադատությունների թիրախում․ «Դիսնեյլենդ»-ին մեղադրում են «բռնության մշակույթը քարոզելու համար», գրում է Daily Mail-ը։

Ինչպես մանրամասնում է պարբերականը, «Դիսնեյլենդ» թեմատիկ այգում օրերս ցուցադրվել է Սպիտակաձյունիկի մասին ներկայացման նորացված տարբերակը, որտեղ արքայազնը, հեքիաթի և մույլտֆիլմի համաձայն, համբուրում է քնած Սպիտակաձյունիկին։

«Ճշմարիտ սիրո համբույրի» տեսարանը բարկացրել է շատերին, որոնց խոսքով՝ «արքայազնը Սպիտակաձյունիկին համբուրում է առանց համաձայնության, այն ժամանակ, երբ վերջինս քնած է»։

Քննադատներից մեկի խոսքով՝ «ներկայացումը երեխաներին սովորեցնում է, որ առանց դիմացինի համաձայնության վերջինիս համբուրելը բնական երևույթ է», մյուսի խոսքով էլ՝ «անհասկանալի է՝ ինչու է 2021-ին «Դիսնեյլենդ»-ը որոշել ներկայացմանն ավելացնել հին պատկերացումներ արտահայտող տեսարաններ»։

Նշվում է, որ այգու տնօրինությունը դեռևս չի պատասխանել քննադատություններին։

The revamped Snow White ride at Disneyland (above) now concludes with the 'true love's kiss' scene, drawing concern from critics that it undermines lessons about consentGuests walk along the Main Street USA at Disneyland on Friday, when the park reopened after a record 13-month closure under pandemic restrictionsGuests ride the Splash Mountain attraction at Disneyland on Friday. That ride was overhauled to remove its associations with black stereotypes in the 1946 film 'Song of the South'The Snow White character from Snow White's Enchanted Wish at Disneyland is seen, after Disney overhauled the dark ride significantly

«Դիսնեյլենդ»-ը Սպիտակաձյունիկի մասին ներկայացման մեջ համբույրի տեսարանի պատճառով հայտնվել է քննադատությունների թիրախում (լուսանկարներ)