Անջելինա Ջոլին անկեղծ հարցազրույցում պատմել է «կոտրված» լինելու և «ինքն իրեն պահելու համար պայքարի» մասին (լուսանկարներ)

14:34 • 05.05.21

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին իր մասնակցությամբ նոր ֆիլմի մասին հարցազրույցի ընթացքում խոսել է նախկինում «կոտրված» լինելու և «ինքն իրեն պահելու համար պայքարելու» մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Netflix հոսքային ծառայության նոր՝ «Նրանք, ովքեր ցանկանում են, որ ես մահանամ» ֆիլմում նկարահանված Ջոլին ասել է, որ մարմնավորած կերպարը նմանեցնում է իրեն՝ կորուստի զգացողության և վճռականության տեսանկյունից։

«Ես իմ կյանքում ինձ մի փոքր կոտրված եմ զգացել։ Ինչ էլ որ լինի, ամեն ինչ ձեզանից է կախված, անցեք դրա միջով։ Երբ դուք որպես մարդ զգում եք այդ ցավը, դուք կարող եք արվեստի այնպիսի գործ ստեղծել, որում կերպարի միջոցով կարող եք բացահայտել ձեր փորձը», - ասել է դերասանուհին՝ առանց նշելու, թե ինչի մասին է խոսքը և հավելել, որ դժվարության միջով անցնելը չափազանց բարդ է, սակայն ամեն ինչի ավարտին զգում է, որ ինչ-որ բան է արել։

Ենթադրվում է, որ սա վերաբերում է դերասան Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությանը։ Զույգը բաժանվել է 2016 թվականին, սակայն պաշտոնապես ամուսնալուծվել է 2019-ին։ Ջոլին նշել է, որ պատճառը ընտանեկան բռնությունն է: Նա ցանկացել է ստանալ երեխաների ամբողջական խնամակալությունը։ Մինչդեռ Բրեդ Փիթը կողմ է եղել 50/50 ձևաչափով խնամակալությանը, և այս վեճը տևել է 5 տարի։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, այս ամիս էկրան է բարձրանալու Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Նրան, ովքեր ցանկանում են, որ ես մահանամ» ֆիլմը։ Ջոլին Թեյլոր Շերիդանի ռեժիսորական ֆիլմում խաղում է Հաննայի կերպարը, որը հանդիպում է 12-ամյա մի տղայի, որը մարդասպանության ականատես է եղել, և մարդասպանները հետևում են նրան։

Ֆիլմը նկարահանվել է Մայքլ Քորիթասի համանուն նովելի հիման վրա, որը լույս է տեսել 2014 թվականին։ Հաննան անտառային բարդ վայրերում հրդեհներ մարող հատուկ պատրաստվածություն անցած հրշեջ է, որը ողբերգության միջով է անցել և ինքն իրեն պատասխանատու է համարում դրա համար։

Ֆիլմը էկրան է բարձրանալու մայիսի 14-ին։

Reaching out: Angelina Jolie has spoken about feeling 'broken' and 'struggling to hold herself together' in a candid interview while plugging her new movieReaching out: The actress, who is blazing the promo trail with new Netflix film Those Who Wish Me Dead, said that she 'relates' to her character due to the sense of loss and determination she found in smoke jumper, Hannah FaberLost love: While she did not specifically detail what the struggle was, Angelina, 45, has been engaged in a lengthy custody battle with ex-husband Brad Pitt since 2016, following their split after more than a decade together and over two years of marriage (pictured in 2009)Family: She has six children, three of which - Maddox, 19, Pax, 17, and Zahara, 16 - were adopted, and three with Brad - Shiloh, 14 and twins Knox and Vivienne, 12Audution: He added he was flown from Australia to Los Angeles, adding, 'so much was riding on this' and he was, 'about to break down'New movie: 'It was hard at times but I think it definitely paid off,' Little added, while Angelina also spoke about her Marvel movie EternalsInterview: Jolie and Little were promoting the movie in a new interview with Access Hollywood , when Jolie revealed she relates to the character more than one would expect

Անջելինա Ջոլին անկեղծ հարցազրույցում պատմել է «կոտրված» լինելու և «ինքն իրեն պահելու համար պայքարի» մասին (լուսանկարներ)