Համացանցում է հայտնվել Էմիլի Բլանթի մասնակցությամբ «Հանգիստ վայր 2» սարսափ ֆիլմի վերջին թրեյլերը (լուսանկարներ, տեսանյութեր)
Նախնական թողարկումից 14 ամիս անց հոլիվուդյան «Հանգիստ վայր 2» (The Quiet Place) սարսափ ֆիլմի վերջին թրեյլերը հայտնվել է համացանցում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ երկրպագուներն այդքան երկար սպասելուց հետո կտեսնեն այն, ինչին սպասում էին:
Ֆիլմում նկարահանվել է հայտնի դերասանուհի Էմիլի Բլանթը, որը մարմնավորում է երիտասարդ կնոջ, որն իր երեխաների հետ փորձում է հանգիստ վայր գտնել՝ պաշտպանվելու համար։
Լի Աբոթի կերպարը մարմնավորում է դերասանուհու ամուսինը՝ հայտնի դերասան Ջոն Կրասինսկին, որի կերպարը ֆիլմի առաջին մասում զոհվել էր։ Սակայն, ինչպես ակնկալում էին երկրպագուները, նա կա նաև ֆիլմի երկրորդ մասում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, «Հանգիստ վայր 2» և այլ ֆիլմերի արտադրական փուլը հետաձգվել էր՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածմամբ։












