ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ (տեսանյութ)

10:42 • 07.05.21

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ: Երկու ոլորտներում կատարվող գործարքները և հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հարկային օրենսդրությունից բացի ամբողջացված է նաև ոլորտներին վերաբերող ընդհանուր տեղեկատվություն` բիզնես գաղափարներ ունեցողներին աջակցելու համար:

Ուղեցույցները մշակվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից` ՊԵԿ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում: Հարկ վճարողների հետ կազմակերպված քննարկումներից հետո վերջնական տարբերակում հաշվի են առնվել նաև նրանց առաջարկները` ուղեցույցներն ավելի ընկալելի դարձնելու համար ոլորտի հարկ վճարողներին:

Իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ստեղծված ուղեցույցները տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հրապարակումներ» հատվածում: Այդ մասին կոմիտեն հարկ վճարողներին ծանուցել է նաև հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:

Զբոսաշրջության ոլորտի հարկային ուղեցույցը՝ այստեղ։

Առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցը՝ այստեղ։

Մանրամասները` տեսանյութում:

 

customs

 

Ուղեցույցները մշակվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող ...

 


 

 

ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ (տեսանյութ)