Լեհաստանում եզակի գանձ են հայտնաբերել

23:08 • 09.05.21

Լեհաստանի Օստրոդայի թանգարանի հնագետ Լուկաշ Շչեպանսկին հայտնել է Կարոլինգների վաղ միջնադարյան դինարների գանձի հայտնաբերման մասին, որը եզակի է Եվրոպայի այդ հատվածի համար:  

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, գանձը բաղկացած է 118 արծաթյա մետաղադրամից և դրանց մասերից: Գիտնականները գտել են Լյուդովիկոս Բարեպաշտ կայսեր (814−840) դինարները և Կառլ Ճաղատ արքայի (840−877) օբոլը:

Մետաղադրամները հայտնաբերվել են բազմամշակութային հնագիտական հուշարձանի ուսումնասիրության ժամանակ Բիսկուպեց կոմունայում:

Լեհաստանում եզակի գանձ են հայտնաբերել