Հարի Փոթերի մասին ֆիլմի ստեղծողները 2 անակնկալ են պատրաստել երկրպագուների համար (լուսանկարներ)

14:39 • 20.05.21

Այս տարի «Հարի Փոթեր» ֆիլմաշարի ստեղծման 20-ամյակն է, ինչի կապակցությամբ կինոգործիչները մի քանի անակնկալներ են պատրաստել ֆիլմի երկրպագուների համար, հայտնում է Daily Mail-ը:

Խոսքը նոր ձևաչափով ներկայացվելիք երկու սերիալի մասին է: Առաջինը կլինի չորս մասից բաղկացած վիկտորինա, մյուսը` վավերագրական ֆիլմ: Վերջինս կպատմի հրաշագործ տղայի մասին լեգենդար ֆիլմի նկարահանումների և կադրից դուրս մնացած իրադարձությունների մասին:

Նշվում է, որ Warner Bros. Unscripted Television և Warner Horizon. ֆիլմարտադրությամբ զբաղվող ընկերություններն արդեն իսկ աշխատում են ֆիլմերի վրա:

Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչի մասին կլինի վիկտորինայի շարքը, բայց երկրպագուները սպասում են հետաքրքիր սյուժեի՝ լի ֆանտաստիկ իրադարձություններով:

Հիշեցնենք՝ ֆիլմաշարի առաջին մասը՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» թողարկվել է 2001 թվականի նոյեմբերի 16-ին: Դրանից հետո հեռուստադիտեղներին են ներկայացվել ֆիլմաշարի այլ մասերը: Վերջին՝ 8-րդ սերիան, որը բաղկացած էր երկու մասից, նկարահանվել է 2011 թվականին:

Ընդհանուր առմամբ, ֆիլմի բյուջեն կազմել է 1,5 միլիարդ դոլար: Ֆիլմի  անձնակազմը տոմսերի վաճառքից ստացել է մոտ 10 միլիարդ դոլար:

Brush up on your spells! A four-part unscripted TV quiz show and a retrospective special are currently in the works (pictured: Daniel Radcliffe, Rupert Grint and Emma Watson)Wizarding knowledge: The series will initially be broadcast in the US on HBO Max, Cartoon Network and TBS. There are also plans for the series to be broadcast internationallyBack to the beginning: The show will celebrate the 20th anniversary of the cinematic release of the 2001 film Harry Potter and the Philosopher's StoneLegacy: The news comes after fans were left wondering if a new Harry Potter movie could be in the works after the CEO of WarnerMedia said there is a 'lot of fun and potential there'

Հարի Փոթերի մասին ֆիլմի ստեղծողները 2 անակնկալ են պատրաստել երկրպագուների համար (լուսանկարներ)