«Եվրատեսիլ-2022»-ը կարող է անցկացվել Թուրինում

22:38 • 23.05.21

«Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթում Իտալիայի ներկայացուցիչների հաղթանակից հետո Թուրինի իշխանությունները հաջորդ տարի երաժշտական միջոցառումը հյուրընկալելու ցանկություն են հայտնել:

«Այսօրվանից սկսած աշխատանքներ ենք տանելու Թուրինի թեկնածության ուղղությամբ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է իտալական քաղաքի ղեկավար Կիարա Ապենդինոն:

Ըստ իտալական հեռուստատեսության՝ Թուրինում երգի մրցույթի անցկացման հնարավորությունը քննարկվում էր 2017 թվականից, երբ մրցույթում ֆավորիտ էր համարվում իտալացի երգիչ Ֆրանչեսկո Գաբբանան:  

Այս տարի մրցույթում հաղթած Maneskin խմբին շնորհավորել է «Եվրատեսիլում» Իտալիայի վերջին հաղթած ներկայացուցիչ Տոտո Կուտունյոն:

«Եվրատեսիլ-2022»-ը կարող է անցկացվել Թուրինում