Ավելի քան 502 մլն ռուբլի. «Ֆորսաժ 9»-ը հանգստյան օրերին գլխավորել է կինովարձույթը ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում

17:05 • 24.05.21

«Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ մասը գլխավորել է կինովարձույթը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում` նախնական տվյալներով` 502,7 մլն ռուբլի հավաքելով հանգստյան օրերին:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հինգշաբթի էկրան է բարձրացել Դոմենիկ Տորետոյի մասին պատմող ֆիլմի հերթական մասը:

Ըստ սյուժեի` հերոսը սկսել է հանգիստ կյանք վարել Լետիի և իր որդու` Բրայանի հետ, սակայն նոր վտանգներ են ի հայտ գալիս: Այս անգամ Դոմենիկը պետք է հանդիպի անցյալի ուրվականներին, եթե ցանկանում է փրկել հարազատներին: Թիմը կրկին վերամիավորվում է:

Ջասթին Լինի մարտաֆիլմը պետք է թողարկվեր դեռևս 2020 թվականի մայիսին, սակայն պրեմիերան հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:

 

 

Ավելի քան 502 մլն ռուբլի. «Ֆորսաժ 9»-ը հանգստյան օրերին գլխավորել է կինովարձույթը ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում