Իսահակ Նյուտոնի եզակի ձեռագրերը վաճառքի կհանվեն Christie's-ի աճուրդում

23:56 • 01.06.21

Իսահակ Նյուտոնի (1642-1727) հազվագյուտ ձեռագրերը վաճառքի կհանվեն 600-900 հազար ֆունտ ստերլինգով (849 100 - 1,1 մլն դոլար): Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Christie's աճուրդի տանը, վաճառքը տեղի կունենա հունիսի 8-ին:

Հավաքորդների ուշադրությանը կներկայացվի Նյուտոնի «Բնական ֆիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատության եզակի ձեռագիր տարբերակը: Գիտական փաստաթուղթը լատիներեն է, պարունակում է ֆիզիկոսի ինքնագիրը: Այն եղել է Նյուտոնի սևագիրը, որով նա պատրաստվել է իր աշխատությունների երկրորդ հրատարակմանը:  

Նշվում է, որ ձեռագիրը յուրահատուկ է նրանով, որ այն լրացվել է շոտլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Դևիդ Գրեգորիի (1659-1708) մեկնաբանություններով: Նյուտոնը և Գրեգորին սերտ համագործակցել են վերջինիս՝ Քեմբրիջ կատարած այցի ժամանակ: Ձեռագիրը մինչև 1860-ականների վերջը պահվե է Գրեգորիի արխիվում:

Իսահակ Նյուտոնի եզակի ձեռագրերը վաճառքի կհանվեն Christie's-ի աճուրդում