ԱՄՆ-ում Սուպերմենի դերը սևամորթ դերասանին վստահելու համար երկրպագուները խնդրագիր են տարածել․ դերասանն արձագանքել է (լուսանկարներ)

11:31 • 03.06.21

Ամերիկյան Warner Bros. կինոընկերությունը փետրվարին հայտարարել էր, որ ամերիկացի ռեժիսոր Ջեյ Աբրամսի և սցենարիստ Թա Նեշի Քոութսի հետ աշխատում են սևամորթ սուպերհերոսի մասին ֆիլմի վրա, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ այդ օրից ի վեր ոգևորված երկրպագուները փորձում են գուշակել՝ ով կարող է հանդես գալ սևամորթ սուպերհերոսի դերում, իսկ երբեմն էլ այդ դերում իրենց նախընտրած դերասանին տեսնելու համար ստորագրահավաք են անցկացնում։

Վերջերս համացանցում է հայտնվել նաև «Լավ տեղ» (The Good Place) սերիալի աստղը Ուիլյամ Ջեքսոն Հարփերին այդ դերը վստահելու մասին խնդրագիր։ Ընդ որում, ինչպես հաղորդավար Ջիմի Քիմելի հետ հարցազրույցի ընթացքում խոստովանել է 41-ամյա դերասանը, դա «իրեն անակնկալի է բերել»։

«Ապշած էի։ Մեկ այլ հարցազրույցի ժամանակ հաղորդավարն ասաց՝ այդ խնդրագիրը Twitter-ում արդեն 55 000 մարդ է հավանել։ Այդ պահին մտածում էի՝ բայց ինչո՞ւ, առհասարակ ինձ ո՞վ է ճանաչում»,- կատակել է դերասանը։

Հարփերը նաև խոստովանել է, որ սևամորթ սուպերհերոսի դերում հանդես գալն իր համար «մեծ պատիվ կլիներ»։

«Դա, իհարկե, կլիներ իմ կյանքում տեղի ունեցած լավագույն իրադարձությունը»,- ասել է նա։

Նշենք, որ ֆիլմի ստեղծման աշխատանքները սաղմնային փուլում են․ դերասանական կազմի և թողարկման ամսաթվի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

Petition: Warner Bros. announced in February that it's developing a new movie with J.J. Abrams and writer Ta-Neshi Coates featuring a Black Superman, and fans have been speculating who should play himBlindsided: The 41-year-old actor was promoting his role on Amazon's The Underground Railroad on Jimmy Kimmel Live Tuesday evening, when he revealed the petition 'blindsided' himBest thing: 'I mean, that would be dope. That would be the best thing that could happen to me, to be able to play Superman. I don’t wanna do the diet or the exercise part, but yeah,' he jokedFirst announced: The Black Superman project was first announced back in February, with Ta-Neshi Coates writing the script and J.J. Abrams producingInspired: The character debuted in Final Crisis #7 in March 2009, created by Grant Morrison and Doug Mahnk, with Morrison later admitting the character is inspired by Barack Obama

ԱՄՆ-ում Սուպերմենի դերը սևամորթ դերասանին վստահելու համար երկրպագուները խնդրագիր են տարածել․ դերասանն արձագանքել է (լուսանկարներ)