Ռոբի Ուիլյամսի կինն ուղիղ եթերում սափրել է նրա գլուխը (տեսանյութ)
Բրիտանացի երգիչ և դերասան Ռոբի Ուիլյամսը հաշված րոպեների ընթացքում զրկվել է մազերից․ երգչի կինը՝ ամերիկացի դերասանուհի Այդա Ֆիլդը, մի քանի րոպեում ուղիղ եթերում սափրել է ամուսնու գլուխը։
Տեսանյութը հրապարակվել է դերասանուհու ինստագրամյան էջում։
Տեսանյութին կից 42-ամյա դերասանուհին գրել է․ «Երբ խոսքը նրա մազերին է վերաբերվում, ապա ամենը կամ ոչինչ։ Հիմա կարծես ոչնչի ժամանակն է։ Ո՞վ է հաջորդը»։










