Ջենիֆեր Լոպեսին նկատել են Բեն Աֆլեքին «պատկանող» մեքենայից իջնելիս (լուսանկարներ)

13:23 • 07.06.21

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են Լոս Անջելեսի Բրենթվուդ շրջանում՝ Mercedes-Benz մակնիշի մեքենայից իջնելիս, գրում է Daily Mail պարբերականը և հավելում, որ մեքենան կարծես Բեն Աֆլեքին պատկանող նույն մեքենայից լինի։

Լուսանկարներում Լոպեսը կրում է սպիտակ սպորտային տաբատ և վերնահագուստ, ինչպես նաև սպորտային կոշիկներ։ Դերասանուհին իր տեսքն ամբողջացրել է արևային ակնոցով, մեծ օղերով և արծաթագույն մատանիներով։

Մինչ այդ էլ երգչուհուն նկատել էին Լոս Անջելեսի դպրոցներից մեկում, ինչը, ենթադրաբար, նշանակում է, որ Լոպեսը պատրաստվում է Մայամիից Լոս Անջելես տեղափոխվել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։ Զույգն արդեն չի թաքցնում հարաբերությունները, որոնց մասին ԶԼՄ-ները վերջերս անդադար գրում են։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։

Ab fab! Jennifer Lopez put on an ab-baring display as she arrived to Ben Affleck's home in Brentwood on FridayShooting hoops! She accessorized her sporty look with a large pair of silver hoop earrings   Just kicking it! JLo strode comfortably ahead in her mint green trainersHello gorgeous! With no mask on her face, JLo showcased her flawlessly made-up complexion for all to seeReady to roll: Jennifer could be seen sitting in the passengers seat as the car arrived at Ben's residenceBack on: The singer and Ben, who were engaged from 2002 to 2004, recently confirmed their rekindled romance during a cozy date night in West HollywoodThe way they were: 'Bennifer' enjoying a night out at the Vanity Fair Oscars party in 2003

Ջենիֆեր Լոպեսին նկատել են Բեն Աֆլեքին «պատկանող» մեքենայից իջնելիս (լուսանկարներ)