Հարավաֆրիկուհին, որը շաբաթներ առաջ պնդել էր՝ միաժամանակ 10 երեխա է լույս աշխարհ բերել՝ հայտնվելով առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում, հոգեբուժարան է տեղափոխվել․ ԶԼՄ-ներ (լուսանկարներ)

22:24 • 22.06.21

Հարավաֆրիկացի կինը, որը հունիսի սկզբին պնդել էր՝ միանգամից 10 երեխա է լույս աշխարհ բերել և հայտնվել առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում, հոգեբուժական հիվանդանոց է տեղափոխվել, գրում է New York Post-ը։

Ինչպես հաղորդում է թերթը, 37-ամյա Գոսիամե Թամարա Սիտհոլի երեխայի հոր հարազատները թերահավատորեն են վերաբերվում 10 երեխա լույս աշխարհ բերելու նրա պնդումներին՝ հայտնելով, որ կինը հրաժարվում է «ցույց տալ երեխաներին»։

«Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ հղիություն չի եղել։ Հետազոտությունը նաև ցույց է տվել՝ ոչ մի սպի չկա, որը կմատնանշեր, որ կեսարյան հատում է եղել»,- տեղական թերթերից մեկին հղումով գրում է New York Post-ը։

Ընդ որում, ինչպես իրենց հայտարարության մեջ նշել են ենթադրյան երեխաների հոր հարազատները, վերջինս «փորձել է մի քանի անգամ այցելել ընկերուհուն, սակայն Սիտհոլը չի հայտնել՝ որտեղ է գտնվում»։

Առողջապահության տեղական պաշտոնյաները նաև հայտարարել են, որ տարածաշրջանի ոչ մի մասնավոր և պետական հաստատություններում 10 երեխաների ծննդյան մասին հաղորդումներ չեն եղել։ 

Gosiame Sithole, 37, claims to have given birth to ten children in South Africa on Monday (pictured at home ahead of the 'delivery')Gosiame Sithole (left) claimed her boyfriend Tebogo Tsotetsi (right) was 'expecting to be rich' from the alleged record births and was only concerned about the donations coming from people across the worldIf Sithole's delivery is confirmed, it would make it the world's largest - coming just a month after a Malian woman gave birth to nine children in Morocco