«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղին նկատել են Ջեյն Օսթինի վեպի էկրանավորման նկարահանման հրապարակում (լուսանկարներ, տեսանյութ)

14:58 • 25.06.21

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից հայտնի դերասանուհի Դակոտա Ջոնսոնին նկատել են Netflix հոսթինգային ծառայության` Ջեյն Օսթինի «Համոզում» վեպի ժամանակակից էկրանավորման նկարահանման հրապարակում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակում պապարացիների կողմից արված լուսանկարները։

31-ամյա դերասանուհուն նկատել են սպիտակ երկար զգեստով և կանաչ վերնահագուստով՝ ֆիլմի աշխատակազմի անդամներից երկուսի հետ զրուցելիս։

Ավելի վաղ Variety ամսագիրը նշել էր, որ Netflix-ը պատրաստվում է դասական գործին «ժամանակակից, սրամիտ մոտեցում» ներկայացնել։ Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

Փոխարենը հայտնի է, որ ֆիլմում ներառված են ռասայական տարբեր պատկանելիություն ունեցող  դերասաններ` Քեթրին Դրիսդալը, Ռուբի Փարքերը և այլոք։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Դակոտա Ջոնսոնը ներկայանալու է Netflix հոսթինգային ծառայության` Ջեյն Օսթինի «Համոզում» վեպի ժամանակակից էկրանավորման մեջ։ Օսթինի գլխավոր հերոսուհին՝ Էնը, չի ցանկանում համապատասխանել հասարակության կանոններին և փոխարենը ընտրում է իր՝ սնանկացմանը մոտ կանգնած ընտանիքի հետ կյանքը։ Էնը 27 տարեկան չամուսնացած օրիորդ է, որը հասկանում է, որ սիրո մեկ այլ հնարավորություն ունի։

Վերոնշյալ վեպը վերջինն է, որը Ջեյն Օսթինը գրել է մահվանից առաջ՝ 1817 թվականին։

Elegant: Dakota Johnson, 31, looked every inch the Regency-era beauty as she resumed filming for Netflix's version of Persuasion at the famous Royal Crescent in Bath on Thursday
Class: The actress sported a sophisticated ensemble to chat with crew members at the landmark  Historic: The site gained worldwide notoriety last year for its appearance in BridgertonNew era: In April, Variety reported that Netflix's adaption will be a 'modern, witty approach' on the classic tale, however it seems that the costumes will not be updatedLove is in the air! Anne remains unmarried at 27-years-old, but when she reconnects with a man she once rejected she realises she has another chance at love

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղին նկատել են Ջեյն Օսթինի վեպի էկրանավորման նկարահանման հրապարակում (լուսանկարներ, տեսանյութ)