4 մ երկարություն, 2,4 մ լայնություն, 700 000 դետալ. չինացին «Լեգո» խորանարդիկներով 1 տարում հավաքել է Պեկինի Արգելված քաղաքի կրկնօրինակը (լուսանկարներ)

15:58 • 28.06.21

Չինաստանի բնակիչը, որը «Լեգո» կոնստրուկտորի սիրահար է, ներկայացրել է երբևէ «Լեգո» խորանարդիկներով պատրաստված ամենատպավորիչ նախագիծը, որն իրենից ներկայացնում է Պեկինի Արգելված քաղաքի մասշտաբային մոդելը:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, քաղաքի` 4 մետր երկարությամբ և 2,4 մետր լայնությամբ կրկնօրինակը պատրաստելու համար Լի Չժինինը 700 000 դետալ է օգտագործել: Նա աշխատանքը ավարտին է հասցրել մեկ տարում:

Չինացին «Լեգո»-ի մասնիկներով հավաքել է ավելի քան 70 պալատ և 9000 տուն, ինչպես նաև ջրային տարածքներն ու աշտարակները: Արդյունքում ստացված աշխատանքը տպաորիչ է դարձել, քանի որ չինացին ստանդարտ մասնիկներից  բացի օգտագործել է նաև իր անձնական հավաքածուի մաս կազմող առանձին դետալներ:

Չինացին խոստովանել է, որ «Լեգո» կոնստրուկտորին «սիրահարվել է» 2008 թվականին և մինչ օրս շարունակում է զբաղվել լեգոյով «շինարարությամբ»:

Նրա անձնական հավաքածուն ներառում է ավելի քան 100 մլն մասնիկ, որոնք, ընդհանուր առմամբ, 11 տոննա են կշռում:

 

 

 

4 մ երկարություն, 2,4 մ լայնություն, 700 000 դետալ. չինացին «Լեգո» խորանարդիկներով 1 տարում հավաքել է Պեկինի Արգելված քաղաքի կրկնօրինակը (լուսանկարներ)