Քվենտին Տարանտինոն ասել է` երբ կհեռանա կինոաշխարհից

16:18 • 28.06.21

Հոլիվուդյան կուլտային ռեժիսոր Քվենտին Տարանտինոն  հաստատել է կինոյի ոլորտը թողնելու իր մտադրությունները: Նա թոշակի կանցնի իր տասներորդ ֆիլմը նկարահանելուց հետո:

Այս մասին կինոգործիչը խոսել է HBO գիշերային շոուի հաղորդավար Բիլ Մարուին տված հարցազրույցում: 

Նա նշել է,  որ հեռանալու իր որոշումը պայմանավորված է նրանով, որ «ռեժիսորները գնալով ավելի լավը չեն դառնում»: Բացի այդ, Քվենտին Տարանտինոն անկեղծորեն խոստովանել է, որ կյանքի է կոչել իր յուրաքանչյուր միտք:

Քվենտին Տարանտինոն ասել է` երբ կհեռանա կինոաշխարհից