Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի բրոդվեյյան հայտնի մյուզիքլների ֆիլմային տարբերակներում (լուսանկարներ)

15:23 • 13.07.21

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը  աշխատում է Բրոդվեյի մյուզիքլների արտադրող Ռոջերս և Համերսթայն տանդեմի աշխատանքների վրա՝ դրանք նորովի՝ հեռուստատեսային ձևաչափով ներկայացնելու նպատակով, գրում է Daily Mail պարբերականը։

Աշխատանքները տարվում են Skydance հեռուստաընկերության և Concord Theatricals-ի հետ, որոնցից վերջինին են պատկանում Բրոդվեյի մյուզիքլների իրավունքները։ Պարբերականը նշում է, որ Լոպեսը հնարավորություն կունենա գլխավոր դերը խաղալ մյուզիքլներից գոնե մեկում։ 

Skydance հեռուստաընկերության նախագահ Բիլ Բոստը նշել է, որ ոգևորված է Ջենիֆեր Լոպեսի հետ համագործակցությամբ՝ հավելելով, որ նա համաշխարհային դեմք է։

Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսը պայմանագիր էր ստորագրել Netflix հոսքային ծառայության հետ՝ երկու նախագծերի իրականացման համար։

Stage presence: Jennifer Lopez is teaming up with Skydance Media and Concord Theatricals to develop film and TV musicals from Concord's extensive catalog of Broadway hits. Seen in 2019 aboveClassics: Concord owns the Rodgers And Hammerstein catalog, which will likely be a focus of the screen adaptations. Composers Richard Rodgers (left) & Oscar Hammerstein (right) pictured in 1946 above

Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի բրոդվեյյան հայտնի մյուզիքլների ֆիլմային տարբերակներում (լուսանկարներ)