Ջենիֆեր Լոպեսն իր պարային փորձից հոլովակ է ներկայացրել՝ ցուցադրելով հիանալի մարզավիճակը (տեսանյութ)  

08:56 • 15.07.21

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում կարճ հոլովակ է հրապարակել՝ ցույց տալով իր պարային փորձը:

Ինչպես երգչուհին նշել է տեսանյութին կից գրառման մեջ, պարը կազմում է նոր տեսահոլովակի մի մասը, որի նկարահանումները պետք է տեղի ունենային փորձի հաջորդ օրը:

«Մենք փորձ ենք անում ցանկացած պահի և ցանկացած տեղ»,- ընդգծել է Լոպեսը:

Նա հավելել է, որ փորձից առաջ մասնակցել է ձայնագրման ստուդիայում տեղի ունեցող աշխատանքներին և որոշել է հենց այդտեղ էլ փորձել պարային ներկայացումը: Դրա համար անհրաժեշտ է եղել «մի քանի բազմոց տեղաշարժել սրահում»:  

Երկրպագուներին տպավորել է Լոպեսի պարն ու ընդգծված պարային շարժումները, որոնք ցույց են տալիս նրա մարմնի ճկունությունն ու հիանալի մարզավիճակը:

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Jennifer Lopez (@jlo)