250 օր «քնից» հետո Էյֆելյան աշտարակն այսօր կբացվի այցելուների համար

09:43 • 16.07.21

Փարիզի Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հուլիսի 16-ին: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` հղում անելով ֆրանսիական պարբերականին, տեսարժան վայրի վերաբացման ամսաթիվը հաստատվել է Էյֆելյան աշտարակի պաշտոնական կայքում:

«Պատրաստվում ենք արթնացնել տարեց տիկնոջը, որը 250 օր քնած է եղել հարկադիր կարանտինի պատճառով»,- աշտարակի վերաբացումը մեկնաբանել է օպերատոր-ընկերության ղեկավար ժան-Ֆրանսուա Մարտինը:

Նա ընդգծել է, որ մինչև հաջորդ երեքշաբթի աշտարակ այցելել կարող են բոլոր ցանկացողները, սակայն չորեքշաբթի օրվանից արդեն սահմանափակումներ կգործեն:

Նրա խոսքով` հուլիսի 21-ից կարգելվի կորոնավիրուսի դեմ չպատվաստված անձանց մուտքն աշտարակ:  

Պաշտոնյան հավելել է, որ մոտ ապագայում նման սահմանափակումներ կգործեն նաև Ֆրանսիայի այլ տեսարժան վայրերի համար:

 

250 օր «քնից» հետո Էյֆելյան աշտարակն այսօր կբացվի այցելուների համար