«Սա գրում եմ ո՛չ թե որպես ի ծնե արքայազն, այլ որպես տղամարդ, որը դարձել եմ»․ արքայազն Հարրին կյանքի ճշմարտությունը պատմող հուշագրություն կգրի (լուսանկարներ)

14:37 • 20.07.21

Մեծ Բրիտանիայի արքայազն, Սասեքսի դուքս Հարին գրքի միջոցով պատմելու է իր կյանքի պատմությունը, հայտնում է Penguin Random House հրատարակչությունը, որն էլ տպագրելու է աշխատանքը։

Հրատարակչությունը նշել է, որ իր կյանքի պատմությունը ներկայացնող հուշագրության մեջ մեր ժամանակի ամենաազդեցիկ և հետաքրքիր մարդկանցից մեկն առաջին անգամ պատմելու է իր փորձությունների, արկածների, կորուստների և կյանքի դասերի մասին, որոնք ձևավորել են իրեն։ Լուսաբանելով իր կյանքը՝ մանկությունից մինչև ներկա, ներառյալ նվիրվածությունը զինվորական ծառայությանը, հայր ու ամուսին լինելու ուրախությունը, արքայազն Հարին ընթերցողներին ներկայացնելու է անկեղծ և հմայիչ անձնական պատկերը, ինչն ընթերցողներին ցույց է տալու, որ ամեն ինչի հիմքում ոգեշնչող, համարձակ և հուսադրող մարդկային պատմությունն է։

«Ես սա գրում եմ ո՛չ թե որպես ի ծնե արքայազն, այլ որպես տղամարդ, որը դարձել եմ։ Իմ կյանքի ընթացքում ես բազմաթիվ գլխարկներ եմ կրել, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով, և հույս ունեմ, որ պատմելով իմ կյանքի վերելքների և վայրէջքների, սխալների և քաղած դասերի մասին կարող եմ ցույց տալ, որ անկախ նրանից, թե որտեղից ենք մենք սերում, շատ ընդհանուր բաներ ունենք, քան կարծում ենք», - ասել է արքայազն Հարին և հավելել, որ երախտապարտ է կյանքի ընթացքում իր սովորածը կիսելու հնարավորության և ոգևորված` իր կյանքի ամբողջական և ճշմարտացի պատմությունը կարդալու մարդկանց հնարավորության համար։

Հրատարակչության գործադիր տնօրեն Մարկուս Դոլը, իր հերթին, նշել է, որ ուրախ են արքայազնի գիրքը տպագրելու հնարավորության համար՝ նրան ընդգրկելով աշխարհի հռչակավոր առաջնորդների, խորհրդանիշերի և աշխարհը փոխող մարդկանց շարքում։

«Արքայազն Հարին օգտվել է արքայազնի, զինվորի և սոցիալական հարցերի բանիմաց պաշտպանի իր կյանքի փորձից՝ հաստատելով ինքն իրեն որպես համարձակությամբ և անկեղծությամբ  ճանաչված համաշխարհային առաջնորդ, ինչի համար էլ ուրախ ենք նրա հուշագրությունը հրատարակելու առթիվ», - նշել է Penguin Random House-ի գործադիր տնօրենը։

Գիրքը հրատարակվելու է Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև հասանելի կլինի գրքի աուդիո տարբերակը։ Հուշագրությունը հրատարակվելու է 2022 թվականի աշնանը, ողջ հասույթը փոխանցվելու է բարեգործության։

Prince Harry Writing Literary Memoir - Prince Harry to Publish Book About  the Royal FamilyPrince Harry and Princess Diana shared this sweet childhood tradition - YOU  MagazinePrince Harry - Son, Wife & Age - BiographyPrince Harry Opens Up About Princess Diana's Death and His Role in the  Royal FamilyPrince Harry Was Rebellious as a Teen Following Princess Diana's DeathPrince Harry's Military Career History - How Long Did Prince Harry Serve in  the Military?The Invictus Games Foundation | LinkedInPrince Harry Playing With Adorable Children Is Exactly What the Internet  Needs Right Now | VogueIt's official! Prince Harry and Meghan Markle are officially married | Prince  harry and meghan, Harry and meghan wedding, Prince harryPrince Harry cuddles Archie in new Instagram image as Sussexes issue New  Year message to supportersEverything we know about Lilibet Diana, Meghan Markle and Prince Harry's  daughter | Vogue Paris

«Սա գրում եմ ո՛չ թե որպես ի ծնե արքայազն, այլ որպես տղամարդ, որը դարձել եմ»․ արքայազն Հարրին կյանքի ճշմարտությունը պատմող հուշագրություն կգրի (լուսանկարներ)