Իտալիայի թանգարաններում հատուկ տեսախցիկներով կհետևեն այցելուների արձագանքին՝ նմուշների «գրավչությունը» պարզելու համար (լուսանկարներ)

11:13 • 22.07.21

Իտալիայում թանգարաններն այցելուների հետաքրքրությունն ու հույզերը ֆիքսող ու վերլուծող համակարգեր են տեղադրել՝ փորձելով այդկերպ ավելացնել այցելուների թիվը և վերականգնել կորոնավիրուսային համավարակի հետևանքով կորցրած 190 միլիոն եվրո գումարը, հայտնում է Bloomberg-ը։

Մասնավորապես, Իտալիայի Բոլոնիա քաղաքի թանգարաններում ցուցանմուշների կողքին տեղադրվել է ShareArt համակարգը, որը թույլ է տալիս հաշվարկել ցուցանմուշի մոտ այցելուի կանգնելու տևողությունն ու ֆիքսել նրա արձագանքն ու հույզերը։

Այս համակարգը նկարների, քանդակների և արվեստի մյուս նմուշների համար ստեղծում է «գրավչության վարկանիշ», ինչը կուրատորներին կօգնի հասկանալ, թե ինչպես պետք է կազմակերպել ցուցադրությունը, որպեսզի այն հետաքրքիր լինի այցելուների համար։ Այսպիսով՝ թանգարանները կկարողանան վերականգնել 2020 թվականի ընթացքում կորոնավիրուսային սահմանափակումների հետևանքով կրած վնասը։

ShareArt համակարգը մշակվել է ENEA պետական գործակալության կողմից, համակարգի առաջին տարբերակը պատրաստ է եղել դեռևս 2016 թվականին, սակայն փորձարկումները նոր են սկսվել։ Համակարգը մշակողները պնդել են, որ այցելուների գաղտնիությունը կպահպանվի, և ծրագիրը նպատակ ունի միայն արվեստասերների հուզական արձագանքի մասին տվյալներ հավաքել։

Հայտնի է, որ միջին հաշվարկով մարդիկ յուրաքանչյուր ցուցանմուշի դիմաց կանգնում են 4-5 վայրկյան և միայն հազվադեպ դեպքերում՝ ավելի քան 15 վայրկյան։

Project ShareArt uses AI & Cameras to Gauge Attractiveness of Art | Art &  ObjectItalian museum's AI will judge artists' popularity by visitors' expressionsrelates to Italy’s Art Museums Are Open Again, and Big Data Is Watching

Իտալիայի թանգարաններում հատուկ տեսախցիկներով կհետևեն այցելուների արձագանքին՝ նմուշների «գրավչությունը» պարզելու համար (լուսանկարներ)