Ջենիֆեր Լոպեսը տոնել է 52-րդ տարեդարձը՝ հիշեցնելով իր և Բեն Աֆլեքի անցյալը (լուսանկարներ, տեսանյութ)

16:11 • 26.07.21

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հանգստյան օրերին նշել է ծննդյան 52-րդ տարեդարձը: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների արած լուսանկարները։

Համացանցում են հայտնված լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը հանգստանում են նավի տախտակամածին: Իրենց հարաբերությունները պաշտոնապես հաստատել է նաև Լոպեսը` գրառում անելով իր ինստագրմյան էջում:

Երգչուհին լուսանկար է հրապարակել, որում երևում է մեկ այլ ռետրո լուսանկար: Հետին պլանում հայտնված լուսանկարը պատկերվել է 2002 թվականին։ Սև-սպիտակ լուսանկարում, որը դրված է շրջանակի մեջ, Ջենիֆեր Լոպեսն ու իր ներկայիս կողակիցը մոտոցիկլետով սլանում են։ Այն ժամանակ դերասանները դարձյալ հանդիպում էին:

Նոր հրապարակված լուսանկարում Լոպեսը կորւմ է երկու կտորից բաղկացած լողազգեստ՝ տեսքն ամբողջացնելով ոսկեգույն շղթաներով և գլխարկով։ Երգչուհին հրապարակմանը կից նշել է տարիքը՝ «52»։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության էր մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։

No description available.No description available.No description available.Holy moly: Lopez looked positively sensational wearing a red and yellow triangle top with a matching pair of bottoms resting below her hipsDressed to impress: Her impressive abs were on display in the cheeky number as an intricate Dolce & Gabbana robe draped down across her armsPICTURE EXCLUSIVE: Jennifer Lopez and beau Ben Affleck put on a raunchy display aboard $130m mega-yacht in Saint-Tropez... as they recreate THAT Jenny from the Block music video scene