Սքարլեթ Յոհանսոնը դատի է տվել Disney-ին

13:04 • 30.07.21

Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը «Սև այրի» ֆիլմի առցանց ցուցադրությունների պատճառով դատի է տվել Disney ընկերությանը, հաղորդում է CNN-ը։

Լոս Անջելեսի դատարան ներկայացված փաստաթղթերում նշված է, որ դերասանուհին ֆիլմի հոնորարի զգալի մասը ստանում է կինոթատրոններում տոմսերի վաճառքի հասույթից։

«Disney-ը դիտավորյալ և առանց իրավաբանական հիմքերի խախտել է Marvel-ի (Marvel Entertainment) հետ կնքված պայմանագիրը, որը մտնում է Disney-ի մեջ»,- ասված է հայցադիմումի մեջ:

Disney-ի ներկայացուցիչները նշել են, որ իրենց «տխրեցնում է այն փաստը, որ հայցն անտեսում է կինոարդյունաբերության համար կորոնավիրուսի համավարակի հետևանքները»: Ընկերությունում կարծում են, որ հետևում են Յոհանսոնի հետ կնքած պայմանագրին։

Աստղի փաստաբան Ջոն Բեռլինսկին հայտարարել է, որ Disney + սթրիմինգային ծառայությունում  «Սև այրի» ֆիլմը թողարկելով՝ ընկերությունը «փորձում է մեծացնել բաժանորդների թիվը և դրանով իսկ բարձրացնել իր արժեթղթերի արժեքը», այլ ոչ թե պայքարում է COVID-19-ի հետևանքների դեմ:

Նշենք, որ «Սև այրի» ֆիլմը կինովարձույթում է հայտնվել հուլիսի 9-ին:

 

Սքարլեթ Յոհանսոնը դատի է տվել Disney-ին