Էն Հեթուեյը շնորհավորել է «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի 20-րդ տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)

16:23 • 30.07.21

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էն Հեթուեյը շնորհավորել է իր մասնակցությամբ «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի 20-րդ տարեդարձը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

38-ամյա դերասանուհին «Արքայադստեր օրագրեր»-ին «ուրախ 20-րդ տարեդարձ» է մաղթել՝ հրապարակելով հին լուսանկարներ։ Ինստագրամյան հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Հրաշքներ լինում են ․․․ ուրախ 20-րդ տարեդարձ «Արքայադստեր օրագրեր»-ին․ ֆիլմ, որը հազարավոր գիշերակացների դրդապատճառ է եղել»։

Ֆիմում խաղում են հայտնի դերասանուհի Ջուլի Էնդրյուսը, Մենդի Մուրը, Հիթեր Մաթարազոն և այլք։ Ֆիլմում Էն Հեթուեյը մարմնավորում է 16-ամյա Միա Թերմոպոլիսին, որը տատի հետ առաջին հանդիպման ժամանակ իմանում է, որ եվրոպական փոքրիկ Ջենովիա թագավորության արքայադուստրն է։ Ֆիլմը հիմնված է Մեգ Քաբոթի գրքի վրա և վարձույթում հավաքել է  165,3 միլիոն դոլար։ Ֆիլմի 2-րդ մասը էկրաններ է բարձրացել 2004 թվականին՝ «Արքայադստեր օրագրերը 2․ արքայական նշանադրություն» անվանմամբ։

Anniversary: 'Miracles happen¿ Happy 20th Birthday to #theprincessdiaries, AKA the film that launched a thousand sleep overs,' Anne Hathaway's caption read alongside a carousel of throwback snapsRoyalty: Hathaway plays Mia Thermopolis ¿ a quirky American high school student who discovers she has royal ties by way of her estranged grandmother the reigning queen of a European kingdomLegendary: One snap featured her with the late Marshall who directed the film as well as Hathaway's favorite movie Pretty WomanAmerican teenager: Hathaway starred alongside Moore ¿ who played the high school mean girl and Matarazzo her equally eccentric best friendMakeover: The movie was inspired by a 2000 teen novel by Meg Cabot and the success of the first film launched a second iteration in 2004Icon: 'I got to hug Julie Andrews every day. That part was also very, very, very magical,' Hathaway gushed of working closely with the Sound Of Music vetThird installment: 'We don't want to deliver anything until it's ready, but we're working on it,' the actress revealed of a script for a possible third movie; pictured 2019

Էն Հեթուեյը շնորհավորել է «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի 20-րդ տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)