Mitsubishi-ի վերածնված ստորաբաժանումը պատրաստվում է ներկայացնել իր առաջին հիբրիդային քրոսովերը

11:57 • 04.08.21

Համացանցում տեղեկություն է հայտնվել ճապոնական Mitsubishi մեքենաշինական ընկերությանը պատկանող Ralliart վերածնված սպորտային ստորաբաժանման առաջին մոդելի մասին, որը թողարկվելու է 11 տարվա դադարից հետո:

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, Ralliart-ը կրկին կներկայացնի Outlander քրոսովերի կատարելագործված հիբրիդային տարբերակը` Outlander PHEV Evolution անունով: Նշվում է, որ ճապոնական մեքենաշինական հսկան պատրաստ է եղել Տոկիոյի ավտոսրահում ներկայացնել տվյալ մոդելի նախատիպը, սակայն ավտոսրահը չեղարկվել էր կորոնավիրուսի պատճառով:

Ralliart ստորաբաժանումը, որը փակվել էր 2010 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով, զբաղվել է մրցարշվային ավտոմեքենաների արտադրմամբ, որոնք հարամարեցվել են ճանապարհային երթևեկությանը:

Ըստ առկա տեղեկությունների` նորագույն հիբրիդային մոդելը սերիական արտադրության կարող է հանձնվել հաջորդ տարվա հունիսին:  

Mitsubishi-ի վերածնված ստորաբաժանումը պատրաստվում է ներկայացնել իր առաջին հիբրիդային քրոսովերը