Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ կսկսեն պատվաստել 16 և 17 տարեկաններին

22:29 • 04.08.21

Մեծ Բրիտանիան պատրաստ է Pfizer-ի  պատվաստանյութով պատվաստել արդեն 16 և 17 տարեկան քաղաքացիներին, ինչը, ըստ մասնագետների, սեպտեմբերին ուսումնական շրջանին ընդառաջ կմեծացնի երեխաների շրջանում պաշտպանվածությունը կորոնավիրուսի համավարակից:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնում է Reuters-ը` մանրամասնելով, որ կառավարության կողմից նման որոշման ընդունումը պայմանավորված է երկրում կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի տարածման արագ տեմպերով:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ կսկսեն պատվաստել 16 և 17 տարեկաններին