Կարծես ընկնող աստղ լինի. ֆրանսիացի տիեզերագնացը ֆիքսել է ռուսական մոդուլի անկումն ու այրումը Երկրի մթնոլորտում (լուսանկարներ, տեսանյութ)
Միջազգային տիեզերակայանում գտնվող ֆրանսիացի տիեզերագնաց Թոմաս Պեսկը տեսանկարահանել է ՄՏԿ-ից առանձնացված ու իր առաքելությունն ավարտած ռուսական մոդուլի ընկելու ուշագրավ պահը:
Ինչպես նշում է space.com-ը, «Պիրս» կոչվող մոդուլը, որը 20 տարի ծառայել է ուղեծրում՝ որպես Միջազգային տիեզերակայանի մաս, ուղեծրից դուրս է բերվել Պրոգրես ՄՍ-16 տիեզերական բեռնանավի միջոցով:
Ֆրանսիացի տիեզերագնացը նկատել է, որ ընկնող մոդուլը ՄՏԿ-ից նման է «գեղեցիկ հրե գնդի կամ ընկող աստղի», որն ուղեկցվել է «հրավառությամբ»: Նշվում է, որ մոդուլը մասամբ այրվել է Երկրի մթնոլորտում:
«Պիրս» մոդուլը գործարկվել և կցվել է ՄՏԿ-ին 2001 թվականին: Այն օգտագործվել է կայանի ռուսական հատվածից բաց տիեզերք դուրս գալու համար, ընդհանուր առմամբ, տիեզերագնացները դրա միջոցով բաց տիեզերք են դուրս եկել 52 անգամ:
Մոդուլի մնացորդներն ընկել են օվկիանոսը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:











