Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել Zhongxing-2E արբանյակը
Չինաստանն ուրբաթ հաջող արձակում է իրականացրել՝ տիեզերք ուղարկելով Zhongxing-2E արբանյակը: Այս մասին տեղեկացնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությունը:
Աղբյուրի տվյալներով՝ արձակումը տեղի է ունեցել Սիչուան նահագնգի Սիչան կայանից տեղի ժամանակով 00:30-ին (երևանյան՝ հինգշաբթի 19:30): Արձակումն իրականացվել է Long March-3B հրթիռակրի օգնությամբ:
Տիեզերական սարքն արդեն դուրս է եկել ուղեծրի նախատեսված հատված: Արբանյակի նշանակության մասին այլ տեղեկություն չի հաղորդվում:
Ներկայիս արձակումը 383-րդն էր տվյալ շարքի հրթիռակրի համար:










