Ամերիկյան Cygnus բեռնատար տիեզերանավը դուրս Է եկել Երկրի ուղեծիր

15:00 • 11.08.21

Ամերիկյան Northrop Grumman ընկերության Antares կրող հրթիռը հաջողությամբ Երկրի ուղեծիր է դուրս բերել Cygnus բեռնատար տիեզերանավը, որն ուղևորվում է Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)՝ օգտակար բեռ և պարենամթերք հասցնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Cygnus-ն անջատվել է հրթիռի երկրորդ աստիճանից և կայուն ուղեծիր դուրս եկել Երևանի ժամանակով 02:10-ին՝ Երկրի մակերևույթի նկատմամբ 179 կիլոմետր բարձրության վրա: Կրող հրթիռի արձակումը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 01:56-ին՝ ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի Ուոլոփսում գտնվող NASA-ի տիեզերակայանից:

 
 

Ամերիկյան Cygnus բեռնատար տիեզերանավը դուրս Է եկել Երկրի ուղեծիր