Mercedes-Benz-ի որոշ մոդելներ «սովորել» են միմյանց զգուշացնել ճանապարհային խոչընդոտների մասին

16:26 • 12.08.21

Mercedes-Benz ավտոարտադրողը կատարելագործել է Car-to-X Communication համակարգը և ներդրել ճանապարհային խոչընդոտների նախազգուշացման նոր գործառույթ: Այս մասին գրում է daimler.com- ը: 

Այսպիսով, մեքենաների որոշ մոդելներ կկարողանան ճանապարհային երթևեկության մասնակիցներին զգուշացնել «պառկած ոստիկանների», փոսերի և ճանապարհին այլ խոչընդոտների մասին: 

Խոսքը նոր սերնդի C-S և S-Class շարքի մոդելների, ինչպես նաև EQS էլեկտրական սեդանի մասին է: Այս մեքենաները հնարավորություն են ստացել հաղորդագրություններ գեներացնել ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար:


Mercedes-Benz-ի որոշ մոդելներ «սովորել» են միմյանց զգուշացնել ճանապարհային խոչընդոտների մասին