Կրծքով կերակրումը ազդո՞ւմ է կնոջ սեքսուալ կյանքի վրա. պարզաբանում է սեքսոպաթոլոգը
Tert.am-ը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցել է կրծքով կերակրման ժամանակ հնարավոր սեքսուալ խնդիրների թեմայի շուրջ՝ փորձելով պարզել, թե կարո՞ղ է արդյոք այն սեռական խնդիրների պատճառ դառնալ:
Կրծքով կերակրումը ինչպե՞ս է ազդում կնոջ սեքսուալ կյանքի վրա
Երբ կինը կրծքով կերակրում է, նա կարող է ունենալ որոշ սեքսուալ դժվարություններ, որոնք պայմանավորված են հորմոնալ, ֆիզիկական գործոններով, հոգնածությամբ, հոգեբանական լարվածությամբ:
Ի՞նչ խնդիրներ կարող են դիտվել
1.Հեշտոցային խոնավացման բացակայություն՝ դա պայմանավորված է նվազած էստրոգեններով
2. Սեռական ցանկության նվազում՝ պատճառը բարձր պրոլակտինը և նվազած էստրոգեններն ու տեստոստերոնն են
3. Օրգաստիկ դիսֆունկցիա՝ հնարավոր է պայմանավորված է հոգնածությամբ , քանի որ երեխան ուտում է մի քանի ժամը մեկ, ապա կրծքով կերակրող մայրիկը գրեթե չի ունենում բավարար հանգստանալու ժամանակ
Սովորաբար այդ խնդիրները ժամանակավոր են և կարող են անհրաժեշտության դեպքում սեքսոլոգիական բուժմամբ կարգավորվել:










