Nissan-ը նոր սպորտքար է ներկայացրել (լուսանկարներ)

20:14 • 18.08.21

Nissan ավտոարտադրող ընկերությունը ներկայացրել է նոր ավտոմեքենա՝ Nissan Z-ը, հայտնում է Car and Driver-ը՝ նկատելով, որ այն լինելու է Toyota Supra-ի մրցակիցը:

Սպորտային մեքենան հագեցած է 3 լիտրանոց,400 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V6 շարժիչով, որը կարող է 96 կմ/ժ արագություն զարգացնել 4.3 վայրկյանում:

Ընկերությունը չի բացահայտել մեքենայի գինը: Nissan Z-ի վաճառքը կսկսվի 2022 թվականի գարնանը:

Nissan-ը նոր սպորտքար է ներկայացրել (լուսանկարներ)